ՁՄԵՌԱՅԻՆ ԱԿՑԻԱ
Ուշադրություն! Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, հոգեբանական գիտելիքների մասսայականացման և հոգեբանական աջակցությունը հանրության լայն շերտերին մատչելի դարձնելու նպատակով, հայտարարում է ՁՄԵՌԱՅԻՆ ԱԿՑԻԱ։ Հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը կենտրոնում ԱՆՎՃԱՐ կիրականացվեն հետևյալ ծառայությունները՝
- Առաջնային հոգեբանական խորհրդատվություն (առաջին հանդիպումը հոգեբանի հետ՝ անվճար)։ Խորհրդատվություն կիրականացնեն հոգեբաններ՝ Արթուր Տոնոյանը, Նաիրա Մարտիրոսյանը, Էմմա Արզիևան, Արմինե Հայրապետյանը, Մարի Ամիրխանյանը, Նելլի Զարգարյանը, Էդիտա Հովակիմյանը։
- Հունվարի 21-ին, ժամը 17:00-ին, 5-7 տարեկան երեխաների համար տեղի կունենա հանդիպում «Ընկերանանք վախերի հետ» թեմայով, որի ընթացքում կկիրառվեն վախերի բացահայտմանը, ճանաչմանն ու հաղթահարմանն ուղղված հոգեբանական վարժություններ և խաղեր: Մասնակից երեխաների ծնողները միաժամանակ կմասնակցեն հատուկ իրենց համար կազմակերպված սեմինարի՝ «Ինչպես օգնել երեխաներին հաղթահարել վախերը» թեմայով: Սեմինարի մասնակիցները կծանոթանան մանկական վախերի առանձնահատկություններին, առաջացման պատճառներին, հաղթահարման հնարավորություններին, վախերի նկատմամբ ճիշտ մոտեցումներին, ինչպես նաև հնարավորություն կունենան քննարկել իրենց հուզող հարցերը։
- Հունվարի 27-ին, ժամը 18:00-ին, 5-7 և 8-11 տարիքային խմբերի համար նախատեսված Արտ-թերապևտիկ խմբակի շրջանակներում ծնողների համար կկազմակերպվի հանդիպում-սեմինար։ Հանդիպման ընթացքում կներկայացվի արտ-թերապիայի հնարավորությունները՝ երեխաների զարգացման, ինքնահաստատման, ինքնաճանաչման գործընթացում, ինչպես նաև կներկայացվի խմբակի աշխատանքները։
- Հունվարի 28-ին, ժամը 15:30-ին, 8-11 տարեկան երեխաների համար տեղի կունենա ինքնավստահ վարքի զարգացմանն ուղղված հանդիպում, իսկ նրանց ծնողների համար միաժամանակ կանցկացվի սեմինար «Սեռական դաստիարակություն» թեմայով։ Սեմինարի մասնակից ծնողները կծանոթանան երեխաների հոգեսեռական զարգացման առանձնահատկություններին, սեռական արդյունավետ դաստիարակության մոտեցումներին, հնարավորություն կունենան քննարկել իրենց հուզող հարցերը։
Ինչպես նաև, ակցիայի շրջանակներում «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգը կիրականացվի 25 տոկոս զեղչով։ Առաջին նախնական հանդիպումը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 15:30։
Թրեյնինգն արդեն տարիներ շարունակ արդյունավետորեն իրականացվում է տարբեր կրթական հաստատություններում աշխատող մասնագետների շրջանում՝ դպրոցում հոգեբանական աշխատանքի իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների համալրման և հմտությունների ձևավորման նպատակով: Ուշադրություն․թրեյնինգի մասնակիցներին կընձեռնվի հնարավորություն՝ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները պրակտիկ կիրառելու «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում և դպրոցում։
Թրեյնինգի բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ http://hogeban.am/our-services/%D5%A9%D6%80%D5%A5%D5%B5%D5%B6%D5%AB%D5%B6%D5%A3%D5%B6%D5%A5%D6%80-%D5%BD%D5%A5%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80/683-2/
Նշված ծառայություններից օգտվելու համար կարող եք զանգահարել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14 հեռախոսահամարներով։
Մեր հասցեն՝ Մաշտոցի 40:
Կայք՝ www.hogeban.am: