Հոգեբանական աջակցության ծառայություններ` 50 % զեղչով
Հարգելի՛ հայրենակիցներ,
Տեղեկացնում ենք, որ 2021թվականի հուլիսի մեկի դրությամբ ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ` «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացվող անվճար հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասնագիտական ծառայությունների մատուցումը
- պատերազմի ժամանակ զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներին,
- պատերազմի մասնակիցներին, պատերազմը վերապրածներին, վիրավորում ստացած անձանց և նրանց ընտանիքներին,
- պատերազմական գոտու բնակավայրերից տարհանված ընտանիքներին:
Սակայն, հաշվի առնելով նշված խմբերի անձանց համար հոգեբանական աջակցության խիստ կարևորությունը, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հնարավորություն է ընձեռում 2021 թվականի հուլիսի 19-ից նույն ծառայություններն ստանալ 50 % զեղչով ` 5000 դրամ յուրաքանչյուր խորհրդատվության համար:
Հոգեբանական խորհրդատվությունն իրականացվում է թե՛ կենտրոնում, թե՛ օնլայն տարբերակներով:
Ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել՝
• (+374) 10 58 18 14, (+374) 77 58 18 14, (+374) 96 58 18 14, (+374) 55 58 18 14։
• Օնլայն խորհրդատվության համար՝
Skype լոգին- ayg.hogeban
Viber, WhatsApp` 095 51 51 55