Կայացավ «Միմյանց հասկանալու և աջակցելու կարողություն» թեմայով սեմինար-թրեյնինգը
Դեկտեմբերի 4-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ «Միմյանց հասկանալու և աջակցելու կարողություն» թեմայով սեմինար-թրեյնինգը:
Սեմինար-թրեյնինգի ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին «հասկանալ» և «աջակցել» հասկացությունների նշանակությունը, միմյանց չհասկանալու հնարավոր պատճառները, մասնակիցները ծանոթացան «Ես-հաղորդագրություն» հասկացության և նրա նշանակության և դերի հետ միմյանց հասկանալու հարցում: Հանդիպման ընթացքում անկացվեցին խմբային և զույգերով տարբեր վարժություններ` մասնակիցների կողմից կարծիքների/տպավորությունների և թրեյնինգավարի կողմից տվյալ վարժությունների նպատակների վերաբերյալ մեկնաբանությունների/բացատրությունների փոխանակմամբ:
Սեմինար-թրեյնինգն անցավ դրական մթնոլորտում, որը նպաստեց մասնակիցների ակտիվ շփմանն ու մտքերի փոխանակմանը:
Շնորհակալություն բոլորին մասնակցության համար: