Թրեյնինգ «ԻՆՔՆԻՐԱՑՈՒՄ»
Թրեյնինգը նախատեսված է բոլորի համար, ովքեր դեռևս չեն կողմնորոշվել կյանքում իրենց առաքելության ընտրության հարցում, ինչպես նաև նրանց համար, ում չի գոհացնում աշխատանքը, զբաղվածության ոլորտը, ովքեր խճճվել են կյանքի դժվարին ճանապարհի հանկարծահաս փոփոխությունների խաչմերուկում և մտածում են՝ ինչ ճանապարհ ընտրեն։
Թրեյնինգը կառուցված է այնպես, որ հոգևոր հնագույն արժեքներն ու պրակտիկաները միահյուսվեն ժամանակակից գիտական և հոգեբանական մոտեցումների հետ։
Թրեյնինգը բաղկացած է 4 բլոկից։
- Առաջին բլոկի ընթացքում մասնակիցները իմանում են, թե ինչ է ինքնիրացումը, ինչպիսին է դրա կարևորությունը մեր կյանքում, և ինչ կարող է այն մեզ տալ։
- Երկրորդ բլոկի ընթացքում մասնակիցները ուսումնասիրում են հնագույն հոգևոր և ժամանակակից գիտական մոտեցումները` իրենց կյանքի առաքելությունը բացահայտելու համար։
- Երրորդ բլոկի ընթացքում մասնակիցները ծանոթանում են այն բոլոր խոչընդոտներին, որոնք կարող են լինել ինքնիրացման ճանապարհին։
- Չորրորդ բլոկի ընթացքում մասնակիցները տեղեկանում են այն բազում առավելություններին, որոնք ինքնիրացման ճանապարհի հանգրվանն են։
Ի՞ՆՉ Է ԻՆՔՆԻՐԱՑՈՒՄԸ
- Ինքնիրացմանը նվիրված դաոսական հնագույն տեքստեր, ներքին ուսուցչի գաղափարը և նպատակները:
- Ներքին ուսուցչի ազդեցությունը մեր կյանքի վրա:
- Իքնիրացման մասին ժամանակակից գիտական հայեցակետերը․ Մասլոուի բուրգը:
ԳՏԻ՛Ր ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀԸ
- Սեփական կյանքի դիտարկումը․ ո՞ր զբաղմունքն է մեզ դուր եկել, իսկ ո՞րը՝ ոչ։
- «Մտածողության 6 գլխարկներ» տեխնիկայի օգտագործումը մեր աշխատավայրի վերլուծության համար:
- Մեդիտացիան որպես առաքելությունը բացահայտելու միջոց:
ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ԻՆՔՆԻՐԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
- Բացասական զգացմունքները և դրանց աղբյուրները: Վախ: Վախի պատճառները։ Իրական և երևակայական վախ: Վախի հետ աշխատանքի հեղինակային մեթոդիկա:
- Ինչպե՞ս է արգելափակվում կյանքի էներգիան, երբ կատարում ես չսիրած աշխատանք:
- Դինամիկ մեդիտացիա․ արգելափակված էներգիան ուղղորդում եմ դեպի պիտանի հուն։
- Ի՞նչ է վարքային մոդելը․ խոչընդոտների առկայության դեպքում վարքային մոդելի ուսումնասիրության համար հատուկ պրակտիկա:
ՍԻՐԵԼԻ ԳՈՐԾ
- Սիրելի գործով զբաղվելու առավելությունները․ ի՞նչ կարող է մեզ տալ ոգեշնչումը։
- Մեր նավը գնում է դեպի նպատակ. դրական զգացմունքները որպես շարժիչ։
- Ե՞րբ սկսել։ Ժամանակի ճիշտ պահի ընտրություն։
- Ինչո՞ւ է սիրելի գործը բերում բարօրություն։
- Ի՞նչ էին ասում նախնիները սիրված գործի և առաքելության մասին։
ԹՐԵՅՆԻՆԳԻՑ ՀԵՏՈ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ԿԻՄԱՆԱՆ՝
- Ինչո՞ւ է ինքնիրացումը շատ կարևոր:
- Ի՞նչ առավելություններ ունի անձը, որ գտել է իր կոչումը:
- Ի՞նչ քայլեր ձեռնարկել ինքնիրացման ճանապարհին:
- Ինչպիսի՞ խոչընդոտներ կարող են հադիպել և ինչպես դրանք հաղթահարել:
Յուրաքանչյուր մասնակցի տրամադրվում է «Ինքնիրացում կամ սրտի ճանապարհ» գիրքը էլեկտրոնային տարբերակով, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։
Թրեյնինգը վարող՝ բժիշկ, հոգեբույժ-հոգեթերապևտ Արթուր Մխիթարյան:
Ընդհանուր տևողությունը` 14 ժամ։ 4 պարապմունք, յուրաքանչյուրը` 3,5 ժամ։ Շաբաթական` 2 հանդիպում։
Հանդիպման ձևաչափը՝ օնլայն:
Արժեքը՝ 30․000 դրամ:
Հանդիպման ավարտին տրվում է երկլեզու վկայական (հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուները՝ ըստ ցանկության)։
Թրեյնինգը երկու լեզվով է՝ հայերեն և ռուսերեն: Յուրաքանչյուր խմբում՝ առավելագույնը 22 մասնակից։
Հայալեզու խմբում գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/uNa7XLnjGJXLobn99
Ռուսալեզու խմբում գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://forms.gle/pDrHiSkrjB8kW9A2A
Մանրամասների և այլ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էջին կամ զանգել՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14