Առաջարկ սկսնակ մասնագետներին և ուսանողներին

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հնարավորություն է ընձեռում սկսնակ մասնագետներին և ուսանողներին՝ «Հոգեբանական ակումբի» շրջանակներում հանդես գալու որպես խմբավար։ Ակումբում կարող եք ներկայացնել Ձեր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում ցանկացած թեմա, որի վերաբերյալ ունեք բավականաչափ գիտելիքներ, փորձ կամ կատարել եք որոշակի հետազոտություններ և դրանց արդյունքների մասին ցանկանում եք խոսել լսարանի հետ։

Հոգեբանական ակումբը հիանալի հարթակ է ոլորտում առաջին քայլերն անող հոգեբանների համար մասնագիտական ինքնաներկայացման, ինքնադրսևորման, խմբավարական հմտություններ ձեռք բերելու և զարգացնելու, համագործակցային կապեր հաստատելու համար։

Հոգեբանական ակումբի հանդիպումներն անցկացվում են պարբերաբար՝ ըստ նախապես հայտարարված թեմայի և ամսաթվի։ Թեմայի շրջանակներում հոգեբան-խմբավարը ակումբի մասնակիցներին հաղորդում է անհրաժեշտ գիտելիքներ, կազմակերպում է հոգեբանական խաղեր, վարժանքներ, իրականացնում տարբեր իրավիճակների և օրինակների վերլուծություն: Ազատ ձևաչափով ընթացող քննարկումներին մասնակցողներն անկաշկանդ արտահայտում են իրենց տեսակետը, վերաբերմունքը, ներկայացնում են սեփական փորձը, քննարկում և բանավիճում մյուս մասնակիցների հետ:

Հոգեբանական ակումբին մասնակցությունը (թե որպես հոգեբան-խմբավար, թե որպես ակումբի մասնակից) ԱՆՎՃԱՐ Է:

Հոգեբանական ակումբում թեմա ներկայացնելու համար Ձեր ինքնակենսագրականը և ներկայացվելիք նյութի հակիրճ բովանդակությունը ուղարկեք info@hogeban.am հասցեին։ Կենտրոնի մասնագիտական խմբի քննարկումից և հաստատումից հետո ակումբային հանդիպման անցկացման օրն ու ժամը կհամաձայնեցվի Ձեզ հետ։
Հեռ․՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14։
Հասցե՝ Մաշտոցի 40։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.