Աշխատանքի բարձր արդյունավետություն ապահովելու համար շատ կարևոր են աշխատողների հոգեվիճակը, շփման հմտություններն ու արդյունավետ հարաբերությունների հաստատումը, սթրեսակայունությունն ու հուզական գրագիտությունը: «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը, հոգեբանության ոլորտում 17 տարվա փորձառությամբ ներկայացնում է կորպորատիվ սեմինարների փաթեթ՝ ուղղված աշխատակազմի արդյունավետ աշխատանքի բարելավմանը:
Մեզ հետ համագործակցելու առավելությունները՝
- Գործնականմասի կարևորումն ու հագեցվածությունը հոգեբանական վարժանքներով ու դերային խաղերով, որոնք հնարավորություն են տալիս մասնակիցներին մոդելավորել իրական իրավիճակներ և ձեռք բերել իրական հմտություններ:
- Իրավիճակներիվերլուծություն,ստեղծագործական մոտեցում, մասնակիցների փորձի կիրառում, կազմակերպության կարիքների գնահատում:
- Անհատականմոտեցում և խորհուրդներ յուրաքանչյուր մասնակցին:
- Սեմինար – քննարկում «Ինքնակարգավորման հիմունքներ» թեմայով
Թեմայի շրջանակներում քննարկվելու են հետևյալ ենթաթեմաները․
- Ընդհանուր պատկերացում սթրեսային իրավիճակներին արձագանքնման առանձնահատկություների վերաբերյալ։
- Սթրեսի «դրական» և « բացասական» կողմերը։
- Ինքնակարգավորման սկզբունքները։
- Անձնական ճգնաժամային պլանի ստեղծում։
Տևողությունը՝ 3 ժամ
Մասնակիցների թիվը՝ մինչև 15 մասնակից
Արժեքը՝ 150․000 դրամ
- Սեմինար- քննարկում «Արդյունավետ հաղորդակցման հմտություններ» թեմայով
Թեմայի շրջանակներում քննարկվելու են հետևյալ ենթաթեմաները․
- Հաղորդակցման տեսակները
- Հաղորդակցման ոճերը
- Արդյունավետ հաղորդակցման կանոներ
- Խաղ վարժանքներ հաղորդակցման հմտություններ ձևավորելու նպատակով։
Տևողությունը՝ 3 ժամ
Մասնակիցների թիվը՝ մինչև 15 մասնակից
Արժեքը՝ 150․000 դրամ
- Սեմինար- քննարկում « Հուզական գրագիտություն» թեմայով
- Հուզական գրագիտությունը և նրա դերը կոլեկտիվի ղեկավարման գործում։ «Հուզական գրագիտություն» և «Հուզական ինտելլեկտ» և նրանց տարբերությունը։
- Հույզերի բնութագիր․ հույզերի տեսակները և դրանց նշանակությունը։ Բազային հույզերի ազդեցությունը՝ մարդու ընկալման, արձագանքման և վարքի վրա։
- Հույզերի գիտակցումն ու վերբալիզացիան՝ հուզական գրագիտության մաս։
- Տրամադրություն, զգացմունքներ, հույզեր․ տարբերակում և բնույթ։
- Վարժություններ և առաջարկություններ՝ ուղղված հուզական գրագիտության զարգացմանը։
Տևողությունը՝ 3 ժամ
Մասնակիցների թիվը՝ մինչև 15 մասնակից
Արժեքը՝ 150․000 դրամ
Սեմինարը կվարեն՝
Գոհար Լևոնյան | Ինգա Մուկուչյան |
Corporative trainings are run only in Armenian. To view the training program, activate the Armenian page.
The training is run only in Armenian. To view the training program, activate the Armenian page.