The final meeting of the training
Օգոստոսի 31-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում ավարտվեց «Մանկական խորհրդատվության բազային հիմունքներ» թրեյնինգը:
Հանդիպումների ընթացքում մասնակիցները ծանոթացան երեխայի զարգացման տարիքային օրինաչափություններին, մանկական խորհրդատվության մեջ կիրառվող հոգեբանական ախտորոշման մեթոդներին և մեթոդիկաներին, շտկողական աշխատանքի տարբեր մեթոդներին, ինչպես նաև ձեռք բերեցին երեխաների հետ աշխատանքի համար պահանջվող գործնական հմտություններ:
Թրեյնինգի վերջին, ավարտական հանդիպմանը բոլոր մասնակիցները ստացան «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի վկայականներ: