The seminar at school
Մարտի 16-ին «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգի մասնակիցները, թրեյնինգավար Մարիա Թևոսյանի գլխավորությամբ, Սամվել Գևորգյանի անվան համար 189 ավագ դպրոցում անցկացրեցին սեմինար՝ «Հոգեսեռական դաստիարակությունը դեռահասության տարիքում» թեմայով։ Հանդիպմանը ներկա էին դպրոցի մանկավարժներ, ծնողներ և աշակերտներ, ովքեր մեծ հետաքրքրություն և ուշադրություն ցուցաբերեցին ներկայացված ելույթներին և տեսանյութերին, ինչպես նաև հնարավորություն ունեցան բարձրացնելու իրենց հուզող մի շարք հարցեր և քննարկել դրանք հոգեբանների հետ։ Սեմինարի ավարտին բոլոր մասնակիցները բարձր գնահատեցին դպրոցներում նման սեմինարների անցկացման կարևորությունը և անհրաժեշտությունը՝ դեռահասությանը բնորոշ մի շարք երևույթների նկատմամբ ուսուցիչների և ծնողների կողմից արդյունավետ մոտեցում ձևավորելու առումով։
Թրեյնինգի մասնակիցները հաջողությամբ իրականացրեցին իրենց առջև դրված խնդիրները՝ գործնականում կիրառելով ստացված գիտելիքները և հմտությունները:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը շնորհակալություն է հայտնում համար 189 ավագ դպրոցի տնօրեն Սերգեյ Պետրոսյանին, հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ՝ Ս. Կարապետյանին, Ա. Մխիթարյանին, դպրոցի հոգեբան Լիաննա Պետրոսյանին՝ սեմինարի կազմակերպման և իրականացման հարցում պատրաստակամություն և մեծ աջակցություն ցուցաբերելու համար։ Նախապատրաստում ենք ծրագրեր համագործակցության ընդլայնման նպատակով:
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը պատրաստ է այլ դպրոցներում ևս իրականացնել նմանատիպ ծրագրեր՝ ակնկալելով դպրոցների նախաձեռնողականությունն ու ակտիվությունը համագործակցության հաստատման հարցում։