«ԱՅԳ» -ը մասնակցել է «Կարիերայի օր» բարեգործական միջոցառմանը
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը մասնակցել է «Հաջորդ Սերնդի Հայաստան» Բարեգործական ՀԿ֊-ի կողմից կազմակերպված «Կարիերայի օր» բարեգործական միջոցառմանը, որի ընթացքում տարբեր մասնագետներ իրենց մասնագիտությունն են ներկայացրել Ջրվեժի միջնակարգ դպրոցի բարձր դասարանի աշակերտներին։
Կենտրոնի հոգեբան-խորհրդատու, պրակտիկայի կազմակերպման բաժնի համակարգող Նելլի Զարգարյանը և հոգեբան-խորհրդատու, մասնագիտական կողմնորոշման մասնագետ Ինգա Մուկուչյանը դեռահասներին ներկայացրել են Հոգեբանություն մասնագիտությունը։ Նրանք խոսել են հոգեբանի որակական հատկանիշների, մասնագիտության կարևության, հոգեբանության և հոգեբանի էթիկական նորմերի մասին, պատասխանել դպրոցականների բազմազան ու հետաքրքիր հարցերին։
Լիահույս ենք, որ այս միջոցառումը կօգնի աշակերտներին մասնագիտության գիտակցված ընտրություն կատարել։