Հնարավորություն պրակտիկ հոգեբաններին

«Ընտանեկան Տիրույթ» Բելգիական ասոցիացիան պրակտիկ հոգեբաններին հրավիրում է ինտերվիզիոն խմբերի ամենամսյա օնլայն պարապմունքներին

Բելգիական ասոցիացիան, համագործակցությամբ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի, Հայաստանի հոգեբաններին առաջարկում է կամավորական օգնություն Երևանում։

✅ Հայաստանում հոգեթերապիայի զարգացման նպատակով առաջարկում ենք անալիզի ենթարկել կլինիկական դեպքեր՝ ընտանեկան համակարգված թերապիայի մոտեցումներում։
Խմբի շրջանակներում կարելի է ներկայացնել պրակտիկայից դեպքեր կամ քննարկել արդիական պրոֆեսիոնալ հարցեր։ Ինտերվիզիոն խումբը մասնագետներին հնարավորություն է տալիս պարզաբանել այցելուի հետ աշխատանքի վիճակը, մշակել թերապևտիկ փորձի նոր մոտեցումները և զարգացնել աշխատանքի սեփական ոճը։

Խմբում ներգրավվելու պայմաններն են`
• Կանոնավոր հոգեթերապևտիկ պրակտիկան
• Կլինիկական դեպքի քննարկումը

Հանդիպման տևողությունը` 2ժամ

Հանդիպման ժամանակը` ամսվա առաջին երկուշաբթին

Առաջին հանդիպում-ծանոթությունը կկայանա երկուշաբթի 04.04.2022թ. , ժ. 20։30 –ին Երևանի ժամանակով։ Հաջորդական հանդիպումների ժամանակը կհայտարարվի նախապես։

✔️Խումբը բաց է

👉Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել նամակ 2 էլ. հասցեների՝ Գոհարի և Սիլվայի
levonyan.couselling@gmail.com
sagatel_silvia@yahoo.fr

📲Կապը +3210491523557 վատսապ հեռախոսակապով

👤Միջոցառման կազմակերպողը Հայաստանում «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնն է, ի դեմս հոգեբան- հոգեթերապևտ Գոհար Լևոնյանի։

👤 Նախագծի պատասխանատուն «Ընտանեկան Տիրույթ» Բելգիական ասոցիացիայի հոգեբան- հոգեթերապևտ Սիլվա Սաղաթելյանն է։

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.