Presenting certificates of the training
Փետրվարի 27-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում կայացավ «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգի ամփոփիչ հանդիպումը: Այն կազմված էր մի քանի հոգեբանական միջոցառումներից, որոնք կազմակերպվել էին դասընթացի մասնակիցների կողմից, որպես ավարտական պրակտիկ աշխատանք:
Դասընթացի շրջանավարտների կողմից հաջողությամբ իրականացվեց “Երեխաների հոգեսեռական դաստիարակությունը” թեմայով սեմինարը ծնողների և մանկավարժների համար, և ինքնավստահության բարձրացմանն ուղղված թրեյնինգային պարապմունքը 8-13 տարեկան երեխաների համար:
Շրջանավարտների ցուցաբերած հմտությունները բարձր գնահատականի արժանացան բոլոր մասնակիցների և կենտրոնի աշխատակիցների կողմից: Հանդիպման ավարտին դասընթացի հեղինակ և վարող, հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիա Թևոսյանը հանձնեց մասնակիցների վկայականները և բարեմաղթանքներ հղեց հետագա աշխատանքում:
Այժմ հավաքագրվում է նոր խումբ «ԴՊՐՈՑԻ ՀՈԳԵԲԱՆԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» թրեյնինգի համար: Թրեյնինգը կմեկնարկի մոտակա օրերին:
Մասնակցության համար զանգահարեք «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14: