“Ability of understanding and supporting” seminar
Փետրվարի 25-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում հերթական անգամ անցկացվեց «Միմյանց հասկանալու և աջակցելու կարողություն» թեմայով սեմինար-թրեյնինգը:
Սեմինար-թրեյնինգի ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին միմյանց չհասկանալու հնարավոր պատճառները, «հասկանալ» և «աջակցել» հասկացությունների նշանակությունը, «Ես-հաղորդագրություն» հասկացության դերը միմյանց հասկանալու հարցում:
Հանդիպման ընթացքում անկացվեցին խմբային և զույգերով տարբեր վարժություններ` մասնակիցների կողմից կարծիքների, տպավորությունների և թրեյնինգավարի կողմից տվյալ վարժությունների նպատակների վերաբերյալ մեկնաբանությունների փոխանակմամբ: