Մասնագիտական զարգացում. խմբային սուպերվիզիա

Հոգեբանական աջակցության տրամադրումը հոգեբանից պահանջում է հմտությունների, կարողությունների, գիտելիքների մշտական զարգացում և կատարելագործում, և այդ ճանապարհի անբաժանելի մաս է կազմում սուպերվիզիան։

Սիրելի՛ հոգեբաններ, դուք բացառիկ հնարավորություն ունեք ձեր մասնագիտության մեջ հմտանալու։ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում սույն տարվա սեպտեմբերից գործելու են սուպերվիզիոն խմբեր մեծահասակների և երեխաների հետ աշխատող հոգեբանների համար: Խմբի անդամները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց աշխատանքային դեպքերը, քննարկել ծագող հարցերը, հաղթահարել դժվարությունները և կատարելագործվել:

Խումբը համալրվելու է մինչև սեպտեմբերի 29-ը, գործելու է որպես փակ խումբ մինչև ուսումնական տարվա ավարտը։ Հանդիպումները՝ ամիսը մեկ անգամ ձևաչափով: Ուսումնական տարվա ընթացքում նախատեսվում է 10 հանդիպում: Ավարտին մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:

Տարեկան ցիկլի արժեքը 85.000 դրամ:

Խմբերը կվարեն կենտրոնի բազմահմուտ և փորձառու սուպերվիզորներ Մարիա Թևոսյանը և Գոհար Լևոնյանը:
______________________
📲 (+374) 10 58 18 14 (077) 58 18 14, (096) 58 18 14

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.