Հոգեբանական ակումբ
«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հնարավորություն է ընձեռում ուսանողներին, ոլորտում առաջին քայլերն անող հոգեբաններին, սկսնակ մասնագետներին մասնագիտական ինքնաներկայացման, ինքնադրսևորման, խմբավարական հմտություններ ձեռք բերելու և զարգացնելու, համագործակցային կապեր հաստատելու համար։
«Հոգեբանական ակումբի» շրջանակներում կարող եք ներկայացնել Ձեր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակներում ցանկացած թեմա, որի վերաբերյալ ունեք բավականաչափ գիտելիքներ, փորձ կամ կատարել եք որոշակի հետազոտություններ և դրանց արդյունքների մասին ցանկանում եք խոսել լսարանի հետ։
Վարող հոգեբանը մասնակիցներին ներկայացնում է թեման` իր մեկնաբանություններով և ազատ ձևաչափով ընթացող քննարկումներին մասնակցողներն անկաշկանդ արտահայտում են իրենց տեսակետը, վերաբերմունքը, ներկայացնում են սեփական փորձը, քննարկում և բանավիճում մյուս մասնակիցների հետ:
Հոգեբանական ակումբին մասնակցությունը (թե՛ որպես վարող, հոգեբան, թե՛ որպես ակումբի մասնակից) ԱՆՎՃԱՐ Է:
Հոգեբանական ակումբում թեմա ներկայացնելու համար Ձեր ինքնակենսագրականը և ներկայացվելիք նյութի հակիրճ բովանդակությունը ուղարկեք info@hogeban.am հասցեին։ Կենտրոնի մասնագիտական խմբի քննարկումից և հաստատումից հետո ակումբային հանդիպման անցկացման օրն ու ժամը կհամաձայնեցվի Ձեզ հետ