Տարին սկսում ենք համարձակ, մեր ուժերի նկատմամբ վստահությամբ․․․
Տարեվերջին բոլորս ամփոփում ենք տարին, շատերս հաշվում ենք մեր ձեռքբերումներն ու իրականացրած նպատակները:
Սակայն հաճախ մեր ձեռքբերումները փորձում ենք գնահատել՝ համեմատելով այլոց նվաճումների հետ, և երբ նրանց համեմատ մեր ձեքռբերումները չնչին են թվում, հիասթափվում ենք և ընկճվում:
Այս երևույթը բավականին տարածում ունի, և միշտ մեզ խանգարում է նոր տարվա համար նոր նպատակներ պլանավորել, նոր գործեր ձեռնարկել։ Այսպիսի համեմատությունները յուրահատուկ որոգայթներ են, որոնց մեջ հիմականում ընկնում են նրանք, ում ծնողները կամ ուսուցիչները վաղ տարիքում համեմատել են այլոց հետ՝ շեշտադրելու համար նրանց թերացումները կամ առավելությունները։
Այսպիսի որոգայթներից խուսափելու համար, հիշենք, որ մեզանից յուրաքանչյուրն անհատականություն է՝ իր խառնվածքով, իր մղումներով, իր հակումներով, իր անցած ճանապարհով, ․․․․
Հետևաբար տարին սկսում ենք համարձակ, մեր ուժերի նկատմամբ վստահությամբ և համբերատար հետևողականությամբ հասնում ենք մեր նպատակներին և իրականացնում մեր երազանքները։
Շնորհավո՛ր Նոր տարի