«ԼՈԳՈՊԵԴԻԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԵՒ ՏԵՍԱԿԱՆՈՒՄ» ԹՐԵՅՆԻՆԳ
«ԼՈԳՈՊԵԴԻԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ ԵՒ ՏԵՍԱԿԱՆՈՒՄ» ԹՐԵՅՆԻՆԳ
Թրեյնինգի նպատակն է օգնել սկսնակ կամ երկար ժամանակ մասնագիտությունը չուսումնասիրած անձանց` զարգացնել և հարստացնել մասնագիտական հմտությունները, ծանոթացնել ժամանակակից խաղերին, վարժություներին նպաստել դրանց գործնականում կիրառելու կարողության զարգացմանը:
Թրեյնինգը բաղկացած է թե՛ տեսական, թե՛ գործնական մասերից: Թրեյնինգի ընթացքում ` դասախոսություն, դեպքերի քննարկում, վերլուծում, լուծման տարբերակների քննարկում, մեթոդական գրականության տրամադրում, խաղերի պատրաստում:
Տեսական մաս
- Լոգոպեդիան որպես մասնագիտություն, հիմանական նպատակը, խնդիրները, կապն այլ մասնագիտություների հետ:
- Լոգոպեդիայում կիրառվող հիմնական տերմինները, հապավումները:
- Լոգոպեդիայի սկզբունքները և մեթոդները:
- Խոսքի խանգարումների առաջացման պատճառները:
- Լոգոպեդական աշխատանքի կազմակերպումը:
- Խոսքի խանգարումների կլինիկամանկավարժական դասակարգում:
- Խոսքի խանգարումների հոգեբանամանկավարժական դասակարգում:
Գործնական մաս.
- Լոգոպեդի մոտ առաջին այց, խորհրդատվություն ծնողների հետ:
- Լոգոպեդական հետազոտում:
- Լոգոպեդական փաստաթղթեր` մասնավորապես խոսքային քարտի հետ աշխատելու հմտություն:
- Խաղեր և վարժությունների ճիշտ ըտրելու կարողություն:
- Ըստ տվյալ խնդրի` խաղ պատրաստելու հմտություն:
- Լոգոպեդական աշխատանքը հնչյունային թերզարգացման դեպքում:
- Լոգոպեդական աշխատանքը հնչյունահնչութային թերզարգացման դեպքում:
- Լոգոպեդական աշխատանքը խոսքի ընդհանուր թերզարգացման դեպքում:
Թրեյնինգին կարող են մասնակցել լոգոպեդներ, ուսանողներ, հարակից մասնագիտություն ունեցող և լոգոպեդիայով հետաքրքրվող անձինք:
Թրեյնինգի ավարտին «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի կողմից մասնակիցներին տրվում է երկլեզու (հայերեն, անգլերեն) վկայական:
Թրեյնինգի հեղինակ և վարող՝ հատուկ մանկավարժ (լոգոպեդ), հոգեբան Լիաննա Ղազարյան։
Թրեյնինգի տևողությունը՝ 5 հանդիպում՝ յուրաքանչյուրը 90 րոպե: Ձևաչափը` և՛ օնլայն, և՛ առկա հանդիպումներ:
Արժեքը՝ 30․000 դրամ
Գրանցվելու և մանրամասների համար կարող եք զանգել ` 010 58 18 14 (096) 58 18 14, (077) 58 18 14:
Հասցե՝ Մաշտոցի 40:
Էլ.փոստ՝ info@hogeban.am