«Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառական շղթայում» սեմինար

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ «Անձի հոգեբանական առանձնահատկությունների դերը սուիցիդալ վարքի պատճառական շղթայում» սեմինարը, որը վարում էր Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ Գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կամո Վարդանյանը։

Միջազգային գիտաժողով

2017 թ․ հոկտեմբերի 27-29 Յարոսլավլ քաղաքում տեղի է ունենալու «XXI դարի հոգեբանություն» խորագրով 18-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի 25-ամյակին։

Կենտրոնում արձակուրդ է

Օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում արձակուրդ է:

Ռ․ Պողոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 21-ին

Հոգեբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, <<ԱՅԳ>> հոգեբանական ծառայությունների կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում։ Հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 22-ին, ժամը 14:00-ին, նույն վայրից։

Մահացել է կենտրոնի գիտական ղեկավար Ռուբեն Պողոսյանը

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի աշխատակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում հանրապետության լավագույն հոգեբաններից մեկի, բարձր արժեքների տեր, հրաշալի մասնագետի և ՄԵԾ ՄԱՐԴՈՒ՝ մեր բարի, իմաստուն, միշտ ջերմ ու կարեկից Ռուբեն Պողոսյանի մահվան կապակցությամբ․․․

Հունիսի 1

Հունիսի 1-ի կապակցությամբ «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հայտարարում է միջոցառումների շարք՝ նվիրված երեխաներին և նրանց ծնողներին հուզող հարցերի քննարկմանն ու պարզաբանմանը:

Դասընթացի ավարտական հանդիպումը

Մայիսի 13-ին «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում տեղի ունեցավ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱ» դասընթացի 1-ին մոդուլի ավարտական հանդիպումը: