«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին՝ նպատակ ունենալով հոգեբանական աջակցությունը հասանելի դարձնել հասարակության տարբեր շերտերին, նպաստել մարդկանց հոգեկան առողջության ամրապնդմանն ու բարելավմանը, խթանել պրակտիկ հոգեբանության և հոգեբանություն մասնագիտության զարգացումը Հայաստանում:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը ԱՌԱՋԻՆՆ ԷՐ, որ պրակտիկ հոգեբանությունը, որպես մշակույթ, բերեց Հայաստանի Հանրապետություն և սկսեց իրականացնել ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ հոգեբանական ծառայություններ։
Կենտրոնն այս տարիների ընթացքում ձևավորել է հոգեբանական աշխատանքի մեծ փորձ և բարձր որակավորում ունեցող, ոլորտում առաջատար մասնագետների պրոֆեսիոնալ թիմ: Մեր մասնագետները առաջնորդվում են կենտրոնում հաստատված էթիկական կոդեքսով, որի կարևոր սկզբունքներից են.
- Գաղտնապահությունը
- Պատասխանատվությունը
- Խտրականության բացառումը
- Մասնագիտական կոմպետենտության ապահովումը
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում 19 տարիների ընթացքում հոգեբանական խորհրդատվություն է ստացել 17280 այցելու, իրականացվել է 138475 այցելություն:
Կենտրոնում կազմակերպված դասընթացներին և թրեյնինգներին մասնակցել է 1660 մարդ, որոնցից 1551-ը ստացել է համապատասխան վկայական:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում, Հայաստանի դպրոցներում և այլ կազմակերպություններում կենտրոնի մասնագետները կազմակերպել են հոգեբանական տարբեր թեմաներով 179-ից ավելի սեմինար պարապմունքներ:
Կենտրոնը կազմակերպել է 13 միջազգային գիտաժողով և թեմատիկ քննարկումներ: Հրատարակվել է միջազգային գիտաժողովի նյութերի մեկ ժողովածու:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում արտադրական, ուսումնական, նախադիպլոմային և գիտահետազոտական պրակտիկա են անցել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի, Ռուս-Հայկական(Սլավոնական) համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի, Երևանի Հյուսիսային Համալսարանի, Ռուս-Հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետների ավելի քան 799 ուսանողներ: Կենտրոնը մասնագիտական աջակցություն է ցուցաբերել նաև երկու տասնյակից ավել դպրոցների:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հանդիսանում է Ռուս–Հայկական(Սլավոնական) համալսարանի պրակտիկ հոգեբանության բազային կենտրոնը:
Իր գործունեության ողջ ընթացքում կենտրոնը հաջողությամբ համագործակցել և համագործակցում է պետական և ոչ պետական կառույցների, միջազգային, հասարակական կազմակերպությունների, առողջապահական և կրթական հաստատությունների, մասնագիտական կենտրոնների հետ:
Կենտրոնում աշխատանքն առավել համակողմանի, ամբողջական և արդյունավետ դարձնելու նպատակով, ըստ անհրաժեշտության, թիմային աշխատանքի մեջ ընդգրկվում են նաև հարակից մասնագիտությունների ներկայացուցիչները (նյարդաբաններ, հոգեբույժներ, արատաբաններ, հատուկ մանկավարժներ և այլն): Փորձի փոխանակում է կազմակերպվում արտասահմանյան գործընկերների հետ, մասնավորապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի մասնագետների հետ:
Կենտրոնի օնլայն խորհրդատվությունից օգտվում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող այցելուներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Ուկրաինայից, Անգլիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Վրաստանից, Ճապոնիայից, Հունաստանից, Շվեդիայից, Դուբայից (ԱՄԷ), Լեհաստանից, Կանադայից, Նորվեգիայից, Անգոլայից, Ավստրալիայից, Ֆիլիպիններից, Չինաստանից:
Կենտրոնի մասնագետները ակտիվ համագործակցում են նաև տարբեր լրատվամիջոցների հետ (հեռուստա/ռադիոընկերություններ, թերթեր, ամսագրեր, ինտերնետային պարբերականներ), հանդես են գալիս մամուլի ասուլիսներով, հրապարակումներով, մասնագիտական մեկնաբանություններով և հարցազրույցներով:
«ԱՅԳ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.
Խմբային
Քոուչինգ
Աուտիկ երեխաների հետ հոգեշտկողական աշխատանքների իրականացում: Կիրառվում են ABA մեթոդի տեխնիկաներ, արտ-թերապիա, խաղաթերապիա: Զուգահեռաբար կատարվում է նաև խորհրդատվություն աուտիկ երեխաների ծնողների հետ:
Bio-feedback թերապիայի իրականացում. ժամանակակից սարքավորումների միջոցով կենսաբանական հետադարձ կապի մեխանիզմով տարբեր հոգեմարմնական խանգարումների և հոգեբանական խնդիրների շտկում, ինչպես նաև նյարդավերականգնողական ակտիվ գործընթացի իրականացում մի շարք հիվանդություններից հետո:
Մասնագիտական աջակցություն անհատի ընդունակություններին, անձնային առանձնահատկություններին և հետաքրքրություններին առավել համապատասխան մասնագիտության ընտրության հարցում:
Բանավոր, գրավոր խոսքի խանգարումներ ունեցող երեխաների և մեծահասակների, ինչպես նաև նրանց հարազատների համար լոգոպեդական խորհրդատվություն:
-
ՍՈՒՊԵՐՎԻԶԻԱ
Անհատական և խմբային սուպերվիզիա հոգեկան առողջության ոլորտի մասնագետների համար:
Մասնագիտական խորացված ուսուցում հոգեբան-մասնագետների համար, ինչպես նաև տեսագործնական դասընթացների կազմակերպում այլ մասնագիտության տեր մարդկանց համար:
Ուսուցողական, հոգեթերապևտիկ, անձնային աճին ուղղված թրեյնինգների կազմակերպում, գիտական, ինչպես նաև հանրամատչելի սեմինարների անցկացում:
Տուրմանային կերամիկա պարունակող նոր սերնդի սարքավորումների միջոցով նյարդային համակարգի և բոլոր օրգան-համակարգերի գործունեության կարգավորում։
Երեխայի տարիքային և անձնային առանձնահատկություններին առավել համապատասխան դայակի ընտրություն և անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ուսուցում:
Կադրերի հոգեբանական ընտրություն, սահմանված հաստիքների համար պրոֆեսիոգրաֆիայի կազմում, աշխատակիցների հոգեբանական համատեղելիության գնահատում, միջանձնային հարաբերությունների կարգավորում և արդյունավետ աշխատանքային մթնոլորտի ձևավորում, անձնակազմի հոգեբանական վերապատրաստում, մոտիվացիայի բարձրացում, դասընթացների, թրեյնինգների կազմակերպում:
- ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«ԱՅԳ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐՆ ԵՆ․
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն – Աշխատակիցների մոտիվացիայի մակարդակի և աշխատանքի արդյունավետության գնահատում և կադրերի հոգեբանական ընտրություն:
ՀՀ պաշտպանության նախարարություն – Զինվորական ծառայությանը նպաստող և/կամ խոչընդոտող հոգեբանական գործոնների բացահայտում և զինծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում:
ՀՀ պաշտպանության նախարարություն – 1.Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ ընդունվող նորակոչիկների շրջանում ապագա սպային անհրաժեշտ անձնային որակների և հոգեբանական առանձնահատկությունների հետազոտություն: Հետազոտության արդյունքների հիման վրա իրականացվել է թվով 75 դիմորդների հոգեբանական ընտրության կազմակերպում: 2.Հոգեբանական խորհրդատվության տրամադրում:
ՀՀ արդարադատության նախարարություն – Քրեակատարողական ծառայողների վերապատրաստում (անվտանգության ապահովման, բժշկական սպասարկման և վերականգնողական բաժինների շուրջ 1800 ծառայողներ):
ՀՀ Դատախազության դպրոց – ՀՀ և ԼՂՀ դատախազների հոգեբանական վերապատրաստում, դատախազների թեկնածուների ուսուցում, հոգեբանական գնահատում, ընտրություն:
«Վորլդ վիժն Հայաստան» ԲՀԿ – ԲՀԿ-ի աշխատակազմին էքստրեմալ (կամ ծայրահեղ լարված) իրավիճակներում հոգեբանական աջակցության տրամադրում
«Վորլդ վիժն Հայաստան» ԲՀԿ – Մասնագիտական կողմնորոշման դասընթացների կազմակերպում Թալինի ՏԶԾ-ի 10 համայնքների դպրոցների 250 աշակերտների համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – Գործազուրկների մասնագիտական ուսուցման ծառայությունների մատուցում՝ դայակ-դաստիարակ մասնագիտությամբ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն – Ձեռք բերված մասնագիտությամբ առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող շահառուի համար մասնագիտական աշխատանքային փորձի ձեռք բերման ապահովում:
ՍՕՍ-Մանկական գյուղեր ՀԲՀ – ՍՕՍ-Մանկական գյուղ Իջևանի սաների հետ հոգեթերապևտիկ հանդիպումների կազմակերպում և հոգեբանական խորհրդատվության իրականացում։
ԵՊՀ առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց – Հոգեբանության ֆակուլտետի ուսանողների պրակտիկայի կազմակերպում դպրոցում:
Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոն – Մասնագիտական կողմնորոշման դասընթացների կազմակերպում:
«Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ – «Հանուն ամուր ընտանիքի» ծրագրի շրջանակում դասընթացների անցկացում հետևյալ թեմաներով՝ երեխայի վարքի անհատական տարիքային առանձնահատկությունները,երեխայի ադապտացիոն խնդիրների լուծումը, սեռական դաստիարակություն, հոր դերը երեխայի դաստիարակության գործում:
ՍՕՍ-Մանկական գյուղեր ՀԲՀ – «Երեխաների հետ հաղորդակցվելու հիմնական առանձնահատկությունները» և «Մանկական վախեր, տագնապներ և սթրես, հաղթահարման մեխանիզմները» թեմաներով ինտերակտիվ սեմինար դասընթացների անցկացում:
«Վորլդ վիժն Հայաստան» ԲՀԿ ՎՎ Հայաստանի ծրագրերի շահառու համայնքներում հոգեբանական ծառայությունների մատուցում` կարիք ունեցող երեխաների/ծնողների և անձնակազմի համար:
«Վորլդ վիժն Հայաստան» Պատերազմի հետևանքով կորուստներ և/կամ վիրավորում ստացած կամ հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամներ ունեցող ընտանիքների կանանց համար սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամ Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում տուժած, պատերազմ վերապրած, վիրավորում ստացած անձանց, ինչպես նաև զոհվածների և անհետ կորածների ընտանիքների համար հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի մասնագիտական ծառայությունների տրամադրում։