Օնլայն խորհրդատվությունն այժմ լայնորեն տարածված խորհրդատվական ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս այցելուին, անկախ իր գտնվելու վայրից, կապ հաստատել հոգեբանի հետ և իրականացնել խորհրդատվական ամբողջական գործընթաց:
Խորհրդատվության անցկացման այս ձևաչափն ունի միայն իրեն հատուկ առանձնահատկություններ և առավելություններ՝
- Գաղտնիության ապահովման բարձրագույն մակարդակ;
- Այցելուի մոտ անվստահություն և ամոթխածություն առաջացնող գործոնների բացակայություն;
- Տարածությունների և հեռավորության հաղթահարում: Եթե այցելուն ապրում է այլ քաղաքում, երկրում կամ ունի ֆիզիկական խնդիրներ, որոնք խոչընդոտում են նրա տեղաշարժի հնարավորությունը, ապա այցելուն կարող է առանց լքելու իր գտնվելու վայրը /տունը կամ աշխատանքի վայրը/ այցելել հոգեբանի աշխատասենյակ: Ինչպես նաև այցելուն հարկադրված չի լինի դադարեցնել խորհրդատվական գործընթացը կամ փոխել մասնագետին տեղափոխությունների ժամանակ /բնակության վայրը փոխելիս, աշխատանքային գործուղումների և այլնի դեպքում/:
- Հանդիպումների ժամանակացույցի ճկունություն:
Մեր մասնագետների կողմից իրականացվող ՕՆԼԱՅՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ից օգտվում են աշխարհի տարբեր երկրներում բնակվող այցելուներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Ուկրաինայում, Անգլիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Վրաստանում, Ճապոնիայում, Հունաստանում, Շվեդիայում, Դուբայում (ԱՄԷ), Լեհաստանում, Կանադայում, Նորվեգիայում, Անգոլայում, Ավստրալիայում, Ֆիլիպիններում, Չինաստանում:
Օնլայն խորհրդատվությունն իրականացվում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն լեզուներով, և օգտվողների աշխարհագրությունը շարունակվում է ընդլայնվել:
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում օնլայն խորհրդատվություն իրականացնում են հետևյալ մասնագետները՝
Մասնագետի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել։
Viber: (+374) 95 51 51 55 , (+374) 55 58 18 14
WhatsApp: (+374) 95 51 51 55, (+374) 55 58 18 14
Skype login: ayg.hogeban
Email: info@hogeban.am