Ինքնասպանություն. աշխարհայացքի կորո՞ւստ, թե նոր աշխարհայացք
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հայտարարել է ինքնասպանությունների կանխարգելման օր: Բայց նույնիսկ այդ օրը ամեն 40 վայրկյանը մեկ իրականացվում է ինքնասպանության մեկ փորձ: Արդյո՞ք ինքնասպանությունների զգալի մասի հիմքում աշխարհայացքային, գոյաբանական-արժեքային պատճառները չեն ընկած: Ի՞նչ է տեղի ունենում ինքնասպանություն գործողի հոգեկան աշխարհի հետ՝ աշխարհայացքի կորո՞ւստ, թե նոր աշխարհայացքի ձեռքբերում:
՛՛ՎԵՄ՛՛ ռադիոյի ՛՛Աշխարհայացք՛՛ հաղորդման հյուրն է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր Կամո Վարդանյանը: