Ի՞նչ է նեյրոլեզվաբանական ծրագրավորումը

Երեք րոպեանոց սեմինար

Ջոզեֆ օ՚Քոննոր, Ջոն Սեյմոր

«Եթե երբևէ անհրաժեշտ լինի ՆԼԾ ներկայացնել երեք րոպեանոց սեմինարում, ապա դա մոտավորապես այսպես կլինի: Վարողը կմտնի և կասի. «Տիկնայք և պարոնայք, կյանքում հաջողության հասնելու համար դուք պետք է հիշեք երեք բան`

Առաջին, իմանաք այն, ինչ դուք ուզում եք, ունենաք հստակ պատկերացում ենթադրվող արդյունքի մասին ցանկացած իրավիճակում:

Երկրորդ, լինեք ուշադիր և ձեր զգացմունքները պահեք բաց, որպեսզի նկատեք, որ դուք շարժվում եք արդյունքի ուղղությամբ:

Երրորդ, ունենաք բավականին ճկունություն` ձեր գործողությունները համառորեն փոխելու համար այնքան ժամանակ, մինչև չստանաք այն, ինչ ուզում եք»:

Դրանից հետո նա գրատախտակին կգրի`

ԱՐԴՅՈՒՆՔ
ԶԳԱՅՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ

և դուրս կգա:

Սեմինարը կվերջանա:

ՆԼԾ նպատակն է մարդկանց տալ վարքի ավելի շատ տարբերակներ: Ինչ-որ բաներ անելու համար միայն մեկ ձևին տիրապետելը առհասարակ ընտրության բացակայություն է: Երբեմն այդ ձևը կաշխատի, երբեմն` ոչ, այնպես որ, միշտ կլինեն իրավիճակներ, որոնք դուք ի վիճակի չեք լինի հաղթահարել: Երկու միջոցի առկայությունը ձեզ կկանգնեցնի դիլեմայի առաջ: Ընտրություն ունենալ նշանակում է ընդունակ լինել իրավիճակի համար կիրառել առնվազն երեք մոտեցում: Ցանկացած հարաբերություններում այն մարդը, ով ունի վարքի ճկունություն, նա էլ կվերահսկի իրավիճակը:

Եթե դուք միշտ անում եք այն, ինչ միշտ արել եք, ապա դուք միշտ կստանաք այն, ինչ միշտ ստացել եք: Եթե այն, ինչ դուք անում եք, չի աշխատում, ուրիշ մի բան արեք:

«Որքան լայն է ընտրությունը, այնքան ավելի շատ են հաջողության շանսերը»: Ջոն Սեյմոր

ՆԼԾ ինքնաճամփորդություն է, ինքնության բացահայտում և առաքելություն:

ՆԼԾ ոչ միայն մրցակցության և գերազանցության մասին է, այլ նաև իմաստության և հեռատեսության:

ՆԼԾ ընտրությունները հարստացնելու և քո շուրջ աշխարհը ընկալելու միջոց է: Գերազանցությունը գալիս է բազմաթիվ ընտրություններ ունենալուց: Իմաստնությունը գալիս է ապագայի հանդեպ բազմակի, տարաբնույթ տեսլականից:

ՆԼԾ խորհրդանշում է ուղեղի, լեզվի և մարմնի փոխհարաբերությունները:

Տարիների ընթացքում ՆԼԾ մշակել է մի շարք ազդեցիկ գործիքներ և հմտություններ բազմաթիվ պրոֆեսիոնալ ոլորտներում կոմունիկացիաների համար` հոգեբանական խորհրդատվություն, կրթություն, առողջություն, ստեղծագործություն, իրավունք, կառավարում, առևտուր, լիդերություն, երեխաների դաստիարակություն:

ՆԼԾ գործիքների և տեխնիկաների հավաքածու է, բայց այն շատ ավելին է, քան ընդամենը դա: Այն վերաբերմունք է և մեթոդ, թե ինչպես հասնես քո նպատակներին և ստանաս արդյունքներ: Ինչպես փոխես կյանքիդ որակը: Բայց դա բավական չէ: Նեյրոլեզվաբանական ծրագրավորման համար կարևոր է ոչ միայն ինչպես փոխես, այլև դա դարձնես անգիտակցական գիտելիք:

Ահա թե ինչ է ՆԼԾ:

Կազմող` Սոֆյա Ավագյան

Հոգեբանական գիտությունների թեկնածու

ՆԼԾ թրեյներ

Թողնել մեկնաբանություն

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.