Բուլինգը դպրոցում
Բուլինգը․․․
Բուլինգը այլոց նկատմամբ դրսևորած ագրեսիան է։ Այն լինում է երկու տեսակի՝ ֆիզիկական և հոգեբանական։ Ֆիզիկական բուլինգը դրսևորվում է ծեծի, հրմշտոցների, հարվածների, իսկ հոգեբանականը՝ վիրավորանքի, սպառնալիքի, հետապնդումների ձևով։
Երեխաները, ովքեր ենթակվում են բուլինգի․․․
Բուլինգի ավելի շատ ենթարկվում են
*կաշկանդված են, խելոք,
*նորեկ են դպրոցում, դասարանում
*ֆիզիկապես թույլ են,
*անսովոր արտաքին ունեն,
*կա´մ որևէ տաղանդ, կա՛մ չառաջադիմողները,
*շատ ցածր կամ բարձր ինքնագնահատական ունեն,
Զգայուն են, տագնապային, անվստահ
Տեսնել խնդիրը
Ծնողը կարող է հասկանալ, որ իր երեխային բուլինգի են ենթարկում, եթե ուշադիր լինի հետևյալին՝ նկատի կտրվածքներ, կապտուկներ, վարքագծի հանկարծակի փոփոխություն, անսովոր ագրեսիվ պահվածք։ Բուլինգի ենթարկված երեխաները հաճախ չեն ցանկանում դպրոց գնալ, սկսում են չսովորել, ունենում են ցավեր (փորացավ, գլխացավեր), քնի խանգարումներ։
Բարձրաձայնել․․․
Առաջնահերթ պետք է բարձրաձայնել խնդիրը, բարձրացնել երեխայի ինքնագնահատականը, զարգացնել ինքնավստահությունը, սովորեցնել ինքնապաշտպանության հմտություններ, դիմել հոգեբանի։
«Չ» –երը, երբ կա բուլլինգ․․․․
Սպասել, որ խնդիրը ինքն իրեն կլուծվի
Մեղադրել զոհին
Հաշտվել և համբերել
Լռել և մեկուսանալ
Բուլերից բացի․․․
Բուլերից և զոհից բացի՝ կան նաև բուլինգի վկաներ, ովքեր այդ ամենի ականատեսն են։ Բուլինգի վկան նույնպես համարվում է բուլինգի մասնակից։
Ծնողը․․․
Եթե դպրոցում երեխան ենթարկվում է բուլինգի, ապա հայտնեք այդ մասին ուսուցչին։ Համատեղ ուսուցչի և դպրոցի հոգեբանի հետ փորձեք պարզաբանել իրավիճակը։
Ուսուցչի դերը․․․
Ուսուցիչն էլ պետք է միջոցառումներ ձեռնարկի այն կանխելու համար, չէ՞ որ այն միակ մեկ աշակերտի խնդիրը չէ, ոչ էլ դասարանի, դա դպրոցի խնդիրն է։ Անհրաժշետ է տեղյակ պահել ոչ միայն զոհի ծնողին, այլև՝ դասարանի բոլոր ծնողներին, դպրոցի տնօրինությանը։ Իրավիճակը բացահայտելուց հետո միգուցե անհրաժեշտություն լինի սահմանելու խիստ կանոններ, ազդել դասարանի մթնոլորտի վրա, կազմակերպել սեմինարներ, ստեղծել անվտանգ և ապահով միջավայր։
Նյութը՝ «Այգ»-ի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Վանանե Միրզոյանի կողմից